ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը շուտով կկիրառի հայելային միջոցառումներ՝ Չինաստանի քաղաքացիների համար վիզայի ռեժիմը վերացնելու համար։ «Մեր չինացի ընկերների՝ Ռուսաստանի քաղաքացիների համար անվիզա ռեժիմ մտցնելու վերաբերյալ որոշումը, անկասկած, կնպաստի մեր ժողովուրդների միջև կապերի հետագա ամրապնդմանը: Մեր կողմից հայելային միջոցառումները շատ շուտով ուժի մեջ կմտնեն Չինաստանի քաղաքացիների համար»,- ասել է Պուտինը։               
 
  • Նկարները պատկերասրահ կվերադարձվեն՝ հատուկ պահպանության

    Նկարները պատկերասրահ կվերադարձվեն՝ հատուկ պահպանության

    02.06.2018| 18:34
    Նախարարություններին և պետական այլ գերատեսչություններին տրամադրված նկարները կվերադարձվեն Ազգային պատկերասրահ: Մշակույթի նախարար Լիլիթ Մակունցն անձամբ է զբաղվում կտավները «հայրական օջախ» վերադարձնելու խնդրով:
  • «Միանգամից ոչինչ չի  ստեղծվում, միանգամից միայն փլվում է»

    «Միանգամից ոչինչ չի ստեղծվում, միանգամից միայն փլվում է»

    01.06.2018| 01:12
    «Իրատեսի» հյուրը Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՀՀ ժողովրդական արտիստ ԱՐՄԵՆ ԷԼԲԱԿՅԱՆՆ է:
  • Համաշխարհային պրեմիերաներ` փողային փառատոնի շրջանակում

    Համաշխարհային պրեմիերաներ` փողային փառատոնի շրջանակում

    01.06.2018| 01:09
    Կոմիտասի թանգարան-ինստիտուտում հունիսի 12-ին կմեկնարկի Ալեքսանդր Հարությունյանի անվան փողային գործիքների 2-րդ միջազգային փառատոնը: Համերգներ են նախատեսվում Երևանի մի շարք համերգասրահներում, ինչպես նաև Բյուրականի արվեստի ակադեմիայում: Փառատոնի շրջանակում հնչում են հայ և արտասահմանյան կոմպոզիտորների գործեր: Լինում են նաև համաշխարհային պրեմիերաներ:
  • «Զարմանում էին` ո՞վ է 10-րդ դարի այս հայ բանաստեղծը, միստիկը, աստվածաբանը»

    «Զարմանում էին` ո՞վ է 10-րդ դարի այս հայ բանաստեղծը, միստիկը, աստվածաբանը»

    01.06.2018| 01:07
    «Իրատեսի» հյուրը բանասեր, հայագետ, աստվածաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր ԱԲՐԱՀԱՄ ՏԵՐՅԱՆՆ է: Ամերիկաբնակ գիտնականի առավել կարևոր հրատարակություններից են մ. թ. առաջին հարյուրամյակի հրեա փիլիսոփա Փիլոն Ալեքսանդրացուն նվիրված երեք գրքերը:
  • «Համը` կյանքի համը, կնոջ, խաղողի, արևի, արվեստի»

    «Համը` կյանքի համը, կնոջ, խաղողի, արևի, արվեստի»

    01.06.2018| 01:06
    Երիտասարդ ռեժիսոր ՀԱՅԿ ԲԱԲԱՅԱՆԻ «Նոկտյուրն» կարճամետրաժ ֆիլմը առաջին անգամ ցուցադրվել է «Web Ծիրան» կինոփառատոնի շրջանակում: Հինգ րոպե տևողությամբ խաղարկային ֆիլմը փառատոնային կյանք է ունեցել և՛ Հայաստանում, և՛ արտերկրում:
  • Բեռլինի ֆիլհարմոնիայի հանդիսատեսն անդադար ծափերով է ընդունել Սերգեյ Սմբատյանին

    Բեռլինի ֆիլհարմոնիայի հանդիսատեսն անդադար ծափերով է ընդունել Սերգեյ Սմբատյանին

    31.05.2018| 12:04
    Մայիսի 28-ին դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախումբն իր առաջին ելույթ է ունեցել աշխարհի ամենահեղինակավոր բեմերից մեկում՝ Բեռլինի ֆիլհարմոնիայում։ Համերգն անցել է լեփ-լեցուն դահլիճում և չդադարող ծափերի ուղեկցությամբ։ Համերգի ավարտին ունկնդիրները չէին թողնում դիրիժորին հեռանալ բեմից՝ ծափերի ներքո նրան բազմիցս հրավիրելով բեմ։
  • Հունիսի 11-ին տեղի կունենա Երևանյան Հեռանկարներ միջազգային փառատոնի 19-րդ համերգաշրջանի բացումը

    Հունիսի 11-ին տեղի կունենա Երևանյան Հեռանկարներ միջազգային փառատոնի 19-րդ համերգաշրջանի բացումը

    30.05.2018| 22:56
    Հունիսի 11-ին տեղի կունենա Երևանյան Հեռանկարներ միջազգային փառատոնի 19-րդ համերգաշրջանի բացումը: Հայաստանի և փառատոնի հյուրն է լինելու Գրեմմի մրցանակի արժանացած Էստոնիայի ազգային սիմֆոնիկ նվագախումբը:
  • «Արամ Իլյիչը նեղացել էր և իրավունք ուներ»

    «Արամ Իլյիչը նեղացել էր և իրավունք ուներ»

    29.05.2018| 09:57
    ՀՀ ժողովրդական արտիստ, միջազգային մրցույթների դափնեկիր, Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր ԷԴՈՒԱՐԴ ԹԱԴԵՎՈՍՅԱՆԸ հայ ջութակահարական դպրոցի լավագույն ներկայացուցիչներից է:
  • Շտուտգարտ, Վիսբադեն. շարունակվում են Սերգեյ Սմբատյանի ելույթները Եվրոպայում

    Շտուտգարտ, Վիսբադեն. շարունակվում են Սերգեյ Սմբատյանի ելույթները Եվրոպայում

    28.05.2018| 22:16
    Դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ շարունակվում են Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախմբի եվրոպական համերգային շրջագայությունները։ Մայիսի 23-ին Շտուտգարտի Liederhalle-ի «Բեթհովեն» սրահում երաժշտասեր հանրությունը հավաքվել էր ունկնդրելու Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախմբի ելույթը, որը տեղի ունեցավ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ։
  • Նարեկ Հախնազարյանը ելույթ կունենա Խաչատրյանի միջազգային մրցույթի բացման արարողությանը

    Նարեկ Հախնազարյանը ելույթ կունենա Խաչատրյանի միջազգային մրցույթի բացման արարողությանը

    26.05.2018| 19:34
    Խաչատրյանի 14-րդ միջազգային մրցույթի բացման հանդիսավոր արարողությանը (որը տեղի կունենա հունիսի 6-ին՝ Արամ Խաչատրյանի ծննդյան օրը, «Արամ Խաչատրյան» համերգասրահում) մրցույթի պաշտոնական նվագախմբի՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ հանդես կգա թավջութակահար Նարեկ Հախնազարյանը։ Համերգը կղեկավարի Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։